Pastinfo.am-ը գրում է.

Ես շատ երկար մտածել եմ և որոշում եմ կայացրել գրել հրաժարականի դիմումը: Այս մասին ԵՊՀ-ում գիտական խորհրդի և ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Գևորգյանը շեշտեց, որ պատճառը իր մեջ է և պետք չէ այս քայլը կապել որևէ բանի հետ:

«Որ օրն էլ դիմումը գրեի, երկրում մի բան կկատարվեր: Ես շատ երկար մտածել եմ և որոշում եմ կայացրել գրել հրաժարականի դիմումը: Իսկ թե ինչի հետ կկապեք, ոնց կկապեք, ձեր երևակայության արդյունքն է»,- նկատեց Գևորգյանը:

Սակայն, գիտխորհրդի անդամներից մեկը շեշտեց, որ Գևորգյանը տեսնելով, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել, պետք է հրաժարականի դիմումը հետ վերցներ: 

«Իմ պատճառով չէ, որ համալսարանը կատաստրոֆայի եզրին է կանգնած: Ես արդեն ասել եմ, որ դիմումը չեմ վերցնելու, սակայն կարող եմ պաշտոնավարել մինչև օրինական ճանապարհով իմ դիմումի ընդունումը: Իսկ օրինական ճանապարհով իմ դիմումը կարող է ընդունվել հոգաբարձուների խորհրդով։ Աշխատանքային օրենսգրքով սահմանված է իմ իրավունքը՝ եթե մեկ ամսում դիմումը չի ընդունվում, կարող եմ թողնել, գնալ, ասում եմ՝ այդ իրավունքից չեմ օգտվելու»,- եզրափակեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել