Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը քննադատել է մրցավարների աշխատանքը Պրիմերայի 35-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում, որում իր թիմը ոչ-ոքի է խաղացել՝ 2-2։

«Ես ոչինչ չեմ հասկանում։ Եթե կա Միլիտաոյի ձեռքով խաղը,  ապա պետք էր ուսումնասիրել նաև «Սևիլիայի» ֆուտբոլիստի հետ կապված դրվագը։ Ինձ չհամոզեցին մրցավարի բացատրությունները։ Ես երբեք չեմ խոսում մրցավարների մասին, բայց հիմա ես զայրացած եմ։

Մենք ավելիին էինք արժանի, քանի որ մեր ֆուտբոլիստների կատարմամբ երկրորդ խաղակեսն ավելի դիտարժան էր։ Այդուհանդերձ, մենք կպայքարենք մինչև վերջ»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Football Espana-ն։

«Սևիլիան» վաստակել է 71 միավոր ու Պրիմերայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Ռեալը» 75 միավորով երկրորդն է։ Մադրիդցիները կատալոնացիներին գերազանցում են լրացուցիչ ցուցանիշներով (75)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել