Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված տգետի կինը՝ Աննա-Էրատոն և ԱԺ փոխխոսնակ խլնքագետ Լենան վերսկսեցին արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին այցերը...
Չեմ ցանկանում անդրադառնալ դրանց հյուրընկալողներին... Բայց ինձ հետաքրքիր է, թե սրանց դիմաց սուփրա-սեղան բացող զոհված զինծառայողների հարազատներն ի՞նչ են խոսում ու քննարկում այս դավաճանների հետ, որոնց պատճառով իրենց տան ճրագները մարեցին, իրենց հարազատները դարձան ընդամենը "լուսանկար"...
Հետաքրքիր է, սրանց իրենց օջախներում ընդուղները գոնե հարցնում են, թե, օրինակ՝ինչու՞ պատերազմի ընթացքի վերաբերյալ Աննա-Էրատոյի ամուսնու կարգավիճակ ունեցող անձը և դրա ապիկար թիմը 44 օր խաբեցին ամբողջ հասարակությաը ու իրենց ընտանիքի անդամներին "սպանեցին"... Զոհվածների հարազատներից մեկը տգետ Լենային գոնե հարցրել է, թե ինչու՞ "ժողվարչապետ" Նիկոլը չընդունեց Պուտինի առաջարկը և չդադարեցրեց ռազմական գործողությունները՝ դիտավորյալ շարունակելով տանուլ տված պատերազմը...Գոնե հյուրընկալողներից մեկը հարցրել է, թե պատերազմի երրորդ օրը "սիրելի" Նիկոլն ինչու՞ է դադարեցրել բանակի լրահամալրումը... Աննա-Էրատոյին փաթաթվող և ժպիտը դեմքին դիմավորող զոհվածներից մեկի հարազատը հարցրել է, թե ինչպե՞ս թուրքը գրավեց Շուշին, որի մատույցներում մենք տվել են ահռելի զոհեր, եթե նույն թուրքը հիմա Շուշի մտնելու համար պետք է մեր կողմից վերահսկվող տարածքով անցնի...
Ու այսպիսի հարցերը բազմաթիվ են...Սակայն, չգիտես ինչու, վարչապետի աթոռը զբաղեցնողի կնոջը և թիմակցին իրենց տանն ընդունող զոհված զինվորների հարազատների մեծ մասը դիմավորում է ժպիտները դեմքերին, փաթաթվում են, հյուրասիրում դրանց...
Դավաճան Նիկոլի Աննա-Էրատոյին ու ընկերուհուն իրենց տանը հյուրընկալող հաջորդ ընտանիքներին խորհուրդ կտամ վերը նշված հարցերն ուղղել դրանց ու տեսնել, թե ինչ են պատասխանելու...
Հ.Գ. Մեր զոհվածների հարազատներից ոմանք տառապում են "ստոկհոլմյան սինդրոմով", երբ "զոհը" սկսում է արդարացնել և պաշտպանել հանցագործին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել