Tert.am-ը գրում է․

Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը վճարել է 40 000 լարիի (ավելի քան 11 600 դոլար) չափով գրավը, որը սահմանվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիայի դեմ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ մեջբերելով երկրում ԵՄ ներկայացուցչության հայտարարությունը, այդ քայլն արվել է, որպեսզի Մելիան ազատ արձակվի բանտից:

«Այսօր վճարվել է 40 000 լարի Նիկա Մելիային նախքան դատավարությունն ազատ արձակելու համար: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում երկու անկախ կազմակերպությունների, որոնք համաձայնել են աջակցել այդ գործընթացին՝ Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամին, որը տրամադրել է գումարը, և Վրաստանի Երիտասարդ իրավաբանների միությանը, որը փոխանցել է վերոնշյալ գումարն իշխանություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել