Armsport.am-ը գրում է․

Հարձակվող Նեյմարը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո կիսվել է տպավորություններով․

-Ի՞նչ զգացողություններ ունեք պայմանագիրը երկարաձգելուց հետո։

-Երջանիկ եմ ու շատ ուրախ։ Ուրախ եմ, որ ևս 4 տարի կմնամ ՊՍԺ-ում, կշարունակեմ լինել այս նախագծի մի մասնիկը և տիտղոսներ նվաճել։ Կփորձեմ իրականացնել մեր գլխավոր նպատակը՝ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Շատ երջանիկ եմ, որ մնում եմ ակումբում։

-Հավանաբար, կային պատճառներ, որոնք դրդեցին քեզ գնալ այս քայլին։

-Առաջին գործոնը երջանկությունն է։ Երջանկությունն այն փաստից, որ ես այս կազմի, թիմի, ՊՍԺ-ի, ակումբի մի մասնիկն եմ։ Եվ, իհարկե, իմ կապը թիմակիցներիս ու մարզչի հետ, որի հետ հիանալի հարաբերություններ ունեմ ու ով շատ է մեզ օգնում։ Այս ամենը ստիպում է ավելի շատ հավատալ այս նախագծին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել