Starnews.am-ը գրում է.

Ամուսնալուծությունները վերջին տարիներին հաճախ հանդիպող երևույթ է: Հանրային մարդիկ էլ չեն կարողանում խուսափել անձնական ողբերգություններից: Starnews-ը ներկայացնում է ամուսնալուծված հայտնի կանանց թոփ 10-յակը: Նրանք հայտնի են, գեղեցիկ, սակայն ունեցել են անձնական խնդիրներ, ոմանց հաջողվել է շրջել կյանքի այդ էջը և նոր սեր գտնել:

Անահիտ Սիմոնյան

asekose.am - Հայկոն և Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են

Երկար տարիներ Անահիտ Սիմոնյանը և Հայկոն համարվում էին ամենագեղեցիկ զույգերից, սակայն նախորդ տարի նրանք հայտնեցին իրենց բաժանման մասին: 

Անահիտը  ամուսնալուծության մասին խոսելիս նշել էր, որ ինքն այժմ Հայկոյի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի, ավելի լավ ընկերներ են քան մեկ տարի առաջ։

Երգչուհին նշել է, որ աշխատում են այնպես անել, որ իրենց որդու՝ Արմանի համար իրենց բաժանությունը սթրեսային չլինի:

Լիանա

Երգչուհի Լիանան երկու անգամ ամուսնացած է եղել: Երիտասարդ տարիքում Լիանան ամուսնացած է եղել Արա Մարտիրոսյանի հետ, ում մասին հետագայում նշում էր, որ իրեն ծեծի էր ենթարկում: Արա Մարտիրոսյանն այս առիթով երբևէ մեկնաբանություններ չի տվել: Երկրորդ անգամ Լիանան ամուսնացավ տարիներ անց, երեխա ունեցավ, ամուսինն էլ իրենից տարիքով փոքր էր, սակայն ամուսնությունը երկար կյանք չունեցավ:

Нет описания.

Օլյա Հակոբյան

Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության մասին - Bravo.am

Արդեն մի քանի տարի, ինչ դերասաններ Օլյա Հակոբյանը և Աբել Աբելյանն ամուսնալուծված են: Նրանք երկու որդի ունեն: Մեկ անգամ Օլյան իր ամուսնալուծության մասին նշել է հետևյալը.

«Չեմ ուզում խոսել մանրամասների մասին եւ ոչ էլ որեւէ բան բացատրել: Սա իմ անձնական կյանքն է, իսկ անձնականի մասին չեն խոսում հանրային ձեւով»,-ասել է նա:

Աբել Աբելյան Օլյա Հակոբյան
Անկախ ամեն ինչից, ինքն ու նախկին ամուսինը լավ հարաբերություններ ունեն եւ միմյանց աջակցում են որդիների խնամքի հարցում:

Անի Խաչիկյան

Դերասանուհի Անի Խաչիկյանի ամուսինը  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին էր՝լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանը: Նրանք համատեղ որդի ունի, ամուսնալուծության մասին չեն սիրում խոսել: Չնայած դրան՝ Անին վստահեցնում է, որ լավ հարաբերություններ ունեն:

Իմ սիրտը միշտ ազատ է սիրո համար». Անի Խաչիկյանը բաժանվել է - Լուրեր  Հայաստանից - Թերթ.amԱնատի Սաքանյան

Անատի Սաքանյանի ամուսնությունը հայկական շոու բիզնեսում ամենակարճատևներից էր: Նա ամուսնացել էր Էդգար անունով տղայի հետ, մեկնել Մոսկվա, ապա կարճ ժամանակ անց վերադարձել և հաստատել լուրերը, որ ամուսնալուծվել է:

ՖՈՏՈ. Անատի Սաքանյան. «Այո, ես ամուսնալուծվել եմ» | SocialMedia

«Այո, ես ամուսնալուծվել եմ»,-նշել է նա՝ հավելելով, որ չի ցանկանում իր անձնական կյանքին վերաբերող այլ մանրամասներ հանրայնացնել:

Անուշիկ Առաքելյան

Դերասանուհին շատ երիտասարդ է ամուսնացել, սակայն ամուսնությունը երկար չի տևել: Նրանք չեն կարողացել նորմալ հարաբերություններ պահպանել, ավելին՝ նախկին ամուսինը երբեք չի շփվել իրենց դստեր հետ:

Իբրեւ թե պարկեշտ դերասանը չպիտի նման բան անի». Անուշիկ Առաքելյան - Bravo.am

Իրադարձությունները շատ արագ են զարգանում». Անուշիկ Առաքելյանը՝ նոր  հեռուստանովելի` «Ավազե դղյակի» մասին - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել