Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ամռանը կարող է հեռանալ թիմից։ Այս մասին թվիթերյան իր էջում հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Չիլիացու գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվական։ Սակայն խաղացողի բարձր աշխատավարձը (մրցաշրջանում 7 մլն եվրո) միլանյան ակումբի նոր նախագծի մեջ չի մտնում։

Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, որ 32-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել