News.am-ը գրում է.

Կարծում եմ՝ ինչպես կարգապահական վարույթ հարուցող մարմինը, այնպես էլ իրենց հաղորդում ներկայացրած մարմինն անուշադրությամբ են գործել։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Դատավորների ընդհանուր ժողովից՝ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն։

«Չեմ ուզում հավատալ, որ իրենք չեն հասկանում, որ այդտեղ կարգապահական խախտում տեղի չի ունեցել։ Գտնում եմ, որ կարճ ժամանակում իրենք իրենց մոտեցումը կփորձեն փոխել։ Եթե իրենց մոտեցումը չի փոխվի, կգնա ԲԴԽ, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Հարցին՝ արդյոք ինքը պատասխան ներկայացրե՞լ է, դատավորն ասաց, որ դեռ չի որոշել՝ կներկայացնի, թե՝ ոչ։

«Կարգապահական վարույթի հարուցման որոշումը կարդացել եմ։ Ամենայն անկեղծությամբ չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում, թեեւ հարուցման որոշման մեջ պետք է շատ ավելի սահմանափակ գրված լինի»,- նշեց դատավորը։

Հովհաննիսյանը հաստատեց, որ կարգապահական վարույթ հարուցելու հիմքն ազատամարտիկ Աշոտ Մինասյանին չկալանավորելու մասին որոշմանն է վերաբերում.

«Չեմ հասկանում, թե ինչում են մեղադրում, թե իմ կարգապահական խախտումը ինչում է դրսեւորվում։ Եթե խոսքը գնում է, ապա ինչ-որ դատավարական խախտման մասին պետք է լինի։ Հարուցման որոշման մեջ գրված է, որ հիմնավոր կասկածի առկայության բացակայությունն առերեւույթ չպատճառաբանված է, մի քանի տող ներքեւ գրված է, որ դատարանը դուրս է եկել դատական վերահսկողության սահմաններից եւ անդրադարձել է այնպիսի հարցերի, որոնք իր քննարկման առարկան չէր։ Հիմա ես չեմ հասկանում՝ այդ դատական ակտը չպատճառաբանվա՞ծ է, թե՞ շատ պատճաբանված է, որ սահմաններից դուրս եմ եկել։ Եթե ասում են, որ դուրս եմ եկել սահմաններից որպես կանոն պրակտիկայում խոսք է գնում, որ պատճառաբանության թույլատրելի սահմանից ես անցել։ Գնանք ԲԴԽ, բոլորը կտեսնեն՝ պատճառաբանված, թե ոչ, եթե չեն գնա ԲԴԽ, եւ երբ այդ գործի նախաքննությունն այլեւս գաղտնի չի լինի, ինքս կհորդորեմ, որ այդ դատական ակտը հասանելի դառնա, եթե կգտնվի մեկ իրավաբան, որը կասի՝ ակտը չպատճառաբանված է, ուրեմն ուրախ կլինեմ՝ իմանամ ով է»։

Հարցին՝ արդյոք այս կարգապահական վարույթ հարուցելն ինքը կապո՞ւմ է քաղաքական պրոցեսների հետ, հաշվի առնելով այն դիտարկումը, որ Մինասյանի գործով իշխանահաճո որոշում չի կայացրել, դատավոր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ես որեւէ բան չեմ բացառում։ Ես զուտ փաստերն ու միմյնց հաջորդող դեպքերն եմ հաշվի առնում։ Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն։ Երբ ես Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքի միջնորդությունը քննարկեցի ու չբավարարեցի այդ միջնորդությունը, դրան հաջորդեց մի շարք պետական մարմինների, պաշտոնատար անձանց, այդ թվում՝ԲԴԽ անդամ-թեկնածուների հայտարարությունները։ Ճիշտ է, որ Աշոտ Մինասյան անունը ոչ ոք չի տվել, բայց այնպիսի հանգամանքներից էին խոսում, որ բոլորին էլ պարզ էր՝ այդ գործը վերաբերում էր հենց Աշոտ Մինասյանին։ Նրանք չէին արտահայտվում՝ չեզոք գնահատականներ տալով, իրենց մտահոգությունն էին արտահայտում, տարօրինակ էր իրենց թվում»։

Արման Հովհաննիսյանն ասաց, որ դատական ակտի բողոքարկում է եղել Վերաքննիչ քրեական դատարան, վերջինս էլ արձանագրել է, որ դատական ակտը օրինական է, այնուհետեւ դատախազությունը դիմել է Արդարադատության նախարարություն, որն էլ կարգապահական վարույթ է հարուցել։

«Որեւէ պաշտոնա իր խոսքով ու գնահատականներով հնարավորինս զերծ մնա, որպեսզի չկաշկանդի որեւէ մեկին, այդ թվում՝ դատավոր, քննիչ, դատախազ։ Նրանք որեւէ կանխակալ մոտեցում չպետք է արտահայտեն այս կամ այն գործի հետ կապված»,- նշեց նա։

Հարցին, իր կարծիքով, կհաջողվի դատավորներին մնալ իրենց անաչառ դիրքերում, դատավոր Հովհաննիսյանն ասաց. «Ես կարծում եմ՝ այո, եւ ունեմ այդ ցանկությունը, որ բոլորն էլ մնան այդ դիրքերում։ Դա գալիս է անձից, անձը պետք է ունենա իր ներքին անկախությունը։ Վստահ եմ, որ եթե անձն ունի այդ անկախությունը, ցանկացած միջամտություն կամ փորձ, չի կարող անձի մոտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել