Hraparak.am-ը գրում է.

2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Ադրբեջանը հայտնվել է Թուրքիայից սպառազինություններ գնող երկրների ցանկի երկրորդ հորիզոնականում։ Ադրբեջանը ձեռք է բերել ավելի քան 117,315 միլիոն դոլարի սպառազինություններ, որոնք 13,3 անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշները։ Նշենք, որ Թուրքիան նշված ժամանակահատվածի համար վաճառել է 949,744 միլիոն դոլարի զենք զինամթերք եւ սպառազինություններ։

Թուրքիայից սպառազինությունների խոշոր գնորդներ են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որը նշված ժամանակահատվածում ձեռք է բերել ավելի քան 90,2 միլիոն դոլարի սպառազինություն, Բանգլադեշը՝ 57,82 միլիոն դոլարի սպառազինության ձեռք բերմամբ եւ Գերմանիան՝ ավելի քան 50 միլիոն դոլարի սպառազինությունների ձեռքբերմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել