Armsport.am-ը գրում է․

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական հույս է հայտնել, որ «Ռոսոներիները» կկարողանան այս մրցաշրջանում նվաճել ՉԼ ուղեգիր:

«Ափսոս, որ «Միլանը» դեռ չի վերադարձել Չեմպիոնների լիգա: Անհամբեր սպասում եմ, որ թիմը կրկին խաղա ՉԼ-ում: Մինչ այդ շատ քիչ է մնացել: «Միլանը» խաղալու է «Յուվենտուսի» ու Անդրեա Պիրլոյի դեմ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա ու թիմը դուրս կգա ՉԼ», -Բրազիլացու խոսքերն է  մեջբերում է «Միլանի» մամուլի ծառայությունը:

Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 69 միավորով 4-րդն է: Նույնքան միավոր ունի նաև 3-րդ տեղում գտնվող «Յուվենտուսը»: Մայիսի 9-ին թիմերը կմրցեն միմյանց դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել