Armsport.am-ը գրում է․

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարությամբ է հանդես եկել՝ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին և ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակության անդամներին հորդորելով անպայման պատվաստվել Ճապոնիա մեկնելուց առաջ։

ՄՕԿ-ն այսօր պայմանագիր է կնքել Pfizer և BioNTech ընկերությունների հետ, որոնք Օլիմպիական խաղերի մասնակիցներին կտրամադրեն պատվաստանյութեր COVID-19-ի դեմ։

«Մենք մարզիկներին և մասնակից պատվիրակներին կոչ ենք անում օրինակ ծառայել ու հնարավորության դեպքում պատվաստվել։ Սա հզոր ազդակ կլինի առ այն, որ պատվաստումը վերաբերում է ոչ միայն սեփական առողջությանը, այլև՝ մյուս մարդկանց բարեկեցությանը»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։

Նշվում է, որ հենց այս պատվաստանյութերով պատվաստումը պարտադիր չէ։

Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաքում։ Հայաստանն Տոկիոյի խաղերի համար Հայաստանն արդեն 6 ուղեգիր է ապահովել։ Օլիմպիական ուղեգրեր են նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ինչպես նաև ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել