Tert.am-ը գրում է.

Փակ դռների հետևում մենք և դուք ունեցել ենք աշխատանքային քննարկում։ Բայց երբ դուք ասում եք, որ փետրվարից հետո նախագիծը փոփոխվել է, ապա այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սևագիր, և դրանից հետո ես Ձեր կողմից որև է գրավոր առաջարկ չեմ ստացել, դրանից հետո եղել են բանավոր քննարկումներ, որոնք իրար հակասող են եղել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի այն դիտարկմանը, թե ինչու է իրենց համատեղ քննարկումից հետո նախագիծը փոփոխվել և ԱԺ բերվել մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել։

«Գործընկերության ոգին դուք անձամբ խախտեցիք, երբ հրապարակային հայտարարեցիք, որ ԸՕ փոփոխությունները անհրաժեշտ են, որովհետև իշխանությունը գրանտներ է կերել և գրանտները պետք է արդարացնի։ Դրա համար, երբ խոսում եք գործընկերությունից, կարծում եմ՝ արժե հավատարիմ մնալ նվազագույն գործընկերային խաղի կանոններին»,-ասաց նա։

Արձագանքելով Համազասպ Դանիելյանի ելույթին՝ Գորգիսյանը նշեց, որ զարմանալի է, թե ինչու է իր խոսքը վերագրվել իրենց խմբակցությանը, քանի որ այն առաջին հերթին վերաբերում է ակտիվ հասարակական կազմակերպություններից մեկին, որի ամեն հրապարակումից հետո, իրենք նախաձեռնություն են բերել ԱԺ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել