Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հանձնառու ենք մեր դաշնակից Հայաստանի  Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին խոսվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ձեր շփումների, ինչպես նաև մեր պաշտպանական գերատեսչությունների միջև տեղի ունեցող ինտենսիվ շփումների ժամանակ: Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուս նախարարի խոսքով՝ ՌԴ-ի և Հայաստանի համագործակցությունը հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքական կապերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել