Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետկոնֆլիկտային ժամանակահատվածում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծումը որոշիչ նշանակություն կունենա իրավիճակի նորմալացման և բովանդակալից համագործակցության համար:

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը պահանջված է առաջին հերթին վստահության մթնոլորտ ստեղծելու հարցում:

«Ընդհանուր առմամբ, բանակցությունների ընթացքում հաստատվել է Հայաստանի և Ռուսաստանի մտադրությունը մեր դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Մեր հարաբերությունները համարում ենք խաղաղության ու կայունության կարևոր գործոն Հարավային Կովկասում, մեր պետությունների  սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք:  Ես իմ գործընկերոջը հրավիրել եմ այցելել Ռուսաստանի Դաշնություն` շարունակելու արտաքին քաղաքական և այլ ոլորտներում մեր շփումները»,-ասել է Լավրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել