Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում «ցամաքում» իրավիճակը կայունացել է, ոչ նշանակալի միջադեպերն արագորեն և արդյունավետորեն կարգավորում են ռուս խաղաղապահները:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նկատում ենք դրական միտումներ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման գործընթացում: Ցամաքում իրավիճակը զգալիորեն կայունացել է: Ռուսական խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս որպես անվտանգության երաշխավոր, այն տեղակայված է շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ոչ նշանակալի միջադեպերը, առանց որոնց, հավանաբար, ոչ մի գործողություն չի կարող տեղի ունենալ, անհապաղ և արդյունավետորեն կարգավորվում են մեր խաղաղապահ զորքերի կողմից: Նրանք նաև անընդհատ ուշադրություն են դարձնում ռազմագերիների փոխանակման գործընթացի ավարտին»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

Միևնույն ժամանակ Լավրովը շեշտել է, որ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խումբը «ակտիվ, ռիթմիկ աշխատում է, և իրենք շահագրգռված են, որ այս աշխատանքը շարունակվի և նպաստի Բաքվի և Երևանի միջև երկխոսության հաստատմանը՝ Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար»:

Իր հերթին, Այվազյանը նշել է, որ Լավրովի այցի շրջանակներում նախարարները «արդեն քննարկել են ԼՂ կարգավորման վերաբերյալ մի քանի հարցեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել