News.am-ը գրում է.

Ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Աստեղ կա մի փոքր խորամանկություն: Հիշում եք, որ անցած տարի կապված կորոնավիրուսի վարակի հետ, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել, եւ այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա: Սա ոչ թե վատ է, այլ լավ, որովհետեւ, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացրած որոշումը: Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ այն գումարները, որոնք պետք է բիզնեսը վճարեր, մնա շրջանառության մեջ եւ օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել:

Ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մենք  բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով: Ես հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահպանել, այլ ավելացնել»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել