Վրաստանի կառավարությունն աշխատում է երկրի ցամաքային սահմանները բացելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան, գրում է Грузия Онлайн պորտալը:

Թուրնավայի խոսքերով` ցամաքային սահմաններում կկիրառվեն մուտքի նույն կանոնները, ինչ օդային սահմաններին:

Այսօր Վրաստան ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հաստատող վկայական: Վրաստանում երկար մնալու դեպքում այդ անձինք 3 օրվա ընթացքում կրկնում են թեստը՝ իրենց հաշվին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել