Tert.am-ը գրում է․
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Աննա Կոստանյանը Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ չեն հրապարակվում այն քարտեզները, որոնցով կատարվում է Ադրբեջանի հետ սահմանազատումը.
«Հարցը քանիցս Ազգային ժողովում հնչել է, սակայն ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների կողմից նրբանկատորեն շրջանցվել է և դիվանագիտական պատասխաններ են տրվել: Խոսքը քարտեզագրման սահմանազատման և ՀՀ սահամանների հանդեպ ադրբեջանական ոտնձգություններին է վերաբերում, որը մտահոգություններ է առաջացնում մեր քաղաքացիների շրջանում, հատկապես սահմանամերձ, սահմանային բնակավայրեր բնակիչներին: Եթե ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից մեկ քառակուսի մետր տարածք թեկուզ ժամանակավոր զիջվել է թշնամուն, սա քրեորեն պատժելի գործողություն է, արդյոք արվո՞ւմ են սահմանազատման աշխատանքներ, և ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում, հրապարակեք այդ քարտեզները»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ