Armsport.am-ը գրում է.

«Ուրախ ենք հայտարարել, որ 2021/22 մրցաշրջանից Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռոման»»: Հռոմեական ակումբի երեկվա այս հայտարարությունը սառը ցնցուղ էր ֆուտբոլային հանրության ու հատկապես հայ երկրպագուների համար, որոնց հիշողության մեջ դեռ թարմ են Մոուրինյու-Մխիթարյան հարաբերությունները։ Վերջերս լայն տարածում գտած խոսակցությունները, թե Հենրիխը ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս», Ժոզեի նշանակման ֆոնին նոր թափ ստացան։ Երկրպագուների կարծիքով՝ մեր հավաքականի ավագն այլևս չի խաղա պորտուգալացու գլխավորությամբ ու սա հարմար առիթ է Հռոմը լքելու համար։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

«Ցավում ենք Սմոլինգի ու Մխիթարյանի համար։ Հեռացան «Յունայթեդից», որ Ժոզե Մոուրինյուից հեռու լինեն, իսկ հիմա ստիպված կլինեն խաղալ նրա գլխավորությամբ «Ռոմայում»»,- գրել է Football Galaxy-ն։

«Հենրիխ Մխիթարյանը, երբ իմացավ, որ Ժոզեն ամռանտ կգլխավորի «Ռոման»»,- գրել է Sports.ru-ի տելեգրամ-ալիքը։

Ժոզե Մոուրինյուն ու Հենրիխ Մխիթարյանը անհարմար ձևով կվերամիավորվեն «Ռոմայում» այն բանից հետո, երբ նա նույնիսկ սիրալիր հրաժեշտ չտվեց նրան «Մանչեսթեր Յունայթեդում»,- գրել է անգլիական Mirror պարբերականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել