Tert.am-ը գրում է.

Վրաստանի Նիկոլոզ Կիպշիձեի անվան համալսարանական հիվանդանոցում լրագրողների ներկայությամբ կայացել է երկրի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի և նախարարության ղեկավար կազմի պատվաստման գործընթացը: Ինչպես հայտնում է EADaily-ն, գործիչները պատվաստվել են «Սինոֆարմ» չինական ընկերության պատվաստանյութով:

«Այս քայլն արել եմ, քանի որ ցանկանում եմ բոլորին, առաջին հերթին ՆԳՆ աշխատակիցներին, ինչպես նաև մեր մյուս քաղաքացիներին կոչ անել պատվաստվել: Կլինի դա «Սինոֆարմ»-ի կամ մեկ այլ պատվաստանյութ: Այլ ելք չկա, բոլորը, որոնց առողջությունը թույլ է տալիս, պետք է պատվաստվեն` բժշկի խորհրդատվությամբ»,- ասել է վրացի նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել