Hraparak.am-ը գրում է.

Մեզ առաջարկում են Արցախի տարբեր շրջաններում բնակություն հաստատել, մենք չենք ուզում։ Եթե մեզ տանեն ու որևէ այլ տեղում տեղավորեն, դա առիթ է լինելու, որպեսզի Հադրութը մոռացության տրվի, մենք չենք ուզում Հադրութը մոռանանք։ Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ ասաց տեղահանված հադրութցիներից մեկը։

«Այստեղ կամ Ստեփանակերտում նստելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր հայրենիքը վերադարձնեն։ Ցավոք, մեր իշխանությունների կողմից արվող քայլերն անբավարար են։Էս ազգի մեջ մի քաղաքական գործիչ չկա, որ վեր կենա ու ասի՝ Արցախը Ադրբեջան չի, պարոն ռուսներ, չի եղել ու չի լինելու։ Պետք է պաշտոնապես հայտարարեն, որ մենք էլ իմանանք, թե ինչ ենք անելու։
Բոլորը հետաքրքրվում են Արցախով, բացի Հայաստանի և Արցախի իշխանություններից»,- ասաց նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել