Ես ամբողջ կյանքումս հիշելու եմ, որ Շուշիի ազատագրման գործողության վրա՝ 04.05.1992 թվական, մակագրված է «Утверждаю» С. Саргсян, իսկ հայտնի սուբյեկտը 09.11.2020 թվականին հանձնեց Շուշիին։
Ինձ համար ազգային արժանապատվության, անկախության սիմվոլը մի ինչ-որ հայտնի սուբյեկտ հանձնեց, զիջեց թշնամուն, որ թշնամին էլ թամաշա անելով գմբեթ հանի, Ամենափրկիչ չորս հրեշտակների արձանները հանի, որ թուրք մոլան ոռնա Շուշիում, Արցախում։
Նախագահ Սահակյանի կառավարության անդամ Նարինե Աղաբալյանի ջանքերով Արցախի ողջ տարածքում արգելվեց մուղամ լսելը, իսկ հայտնի սուբյեկտի թողտվությամբ Արցախում մոլան ոռնում է...
Հայաստանի ղեկավար լինելը ծայրագույն խաչ է, որը հայտնի սուբյեկտը ոչ միայն չկարողացավ տանել, այլեւ գցեց բոլորիս մեջքին ու կոտրեց ողնաշարներս։
Ոչինչ, մենք ապացուցել ենք, որ ամենաբարդ ու ծանր վիճակից մենք մոխրից հառնում ենք այնպես, ինչպես առասպելական Փյունիկը...
P.S. Երբ Արցախի ու Հայաստանի անվտանգությունը երաշխավորված էր, երբ ես ծառայում էի այն Բանակում, որը Գերագայուն գլխավոր հրամանատար ուներ՝ ի դեմս նախագահներ Սահակյանի եւ Սարգսյանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել