««Հայրենիք»-ՀՀԿ անսպասելի դաշինքի ստեղծման մասին հայտարարությունից հետո երկու թիմերի գրասենյակներում աշխատանքային եռուզեռ է սկսվել։ Կողմերը չեն սահմանափակվել հայտարարություններով՝ անմիջապես անցել են գործի։

Մինչև ուշ ժամ լեփ-լեցուն են թե՛ «Հայրենիքի», թե ՀՀԿ-ի կենտրոնակայանները, որտեղ ներսուդուրս են անում հանրային ճանաչված մարդիկ, երկու կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարներ։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքը կոչվելու է «Պատիվ ունեմ»։ Այս տեղեկությունը մենք փորձեցինք ճշտել երկու կուսակցությունների ղեկավար կազմի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հիշեցնենք, որ այդ արտահայտությունն էր օգտագործել Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հրաժարականի տեքստում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել