Քայլիստ պատգամավոր Արթուրի դուրը չի եկել, որ ԶԼՄ֊ներն առանց պաշտոնական մակարդակով հաստատման հրապարակել էին 3 գերիների հայրենիք վերադառնալու լուրը...
Տարօրինակ է այս ամենը լսել մեկից, ում թիմի ներկայացուցիչները` փոխվարչապետ Տիգրանի և դավաճան վարչապետի մամլո խոսնակ Մանեի,ինչպես նաև վարչապետի և ԱԺ փոխխոսնակի ընտանիքներին պատկանող և վերահսկվող ԶԼՄ֊ների մակարդակով ապրիլի 8֊ին կեղծ տեղեկություններ հրապարակեցին որոշ գերիների վերադարձի մասին, որը մեծ դժգոհություն առաջացրեց հասարակության մոտ և արժանացավ ռուսական կողմի կոշտ և վիրավորական արձագանքին...
Հետաքրքիր է,իսկ Արթուրը ներողություն խնդրեց գերիների հարազատներից և բարեկամներից ում իր թիմի ներկայացուցիչները տարել էին "Էրեբունի" օդանավակայան` նրանց և գերիների ֆոնին ինքնագովազդվելու նպատակով...
Արթուր, պարզվում է ընդդիմադիր ԶԼՄ֊ներն ավելի լավատեղյակ են գերիների վերադարձի մասին և նույնիսկ հրապարակեցին գերիների անունները, որի մասին տեղյակ չէր դավաճան Նիկոլի վարչակարգը ...
Իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ, ապա ըստ իս, գերիների վերադարձի և նրանց ինքնության մասին այս տեղեկատվական արտահոսքը հենց պաշտոնական Մոսկվան էլ արել էր` ևս մեկ անգամ ցույց տալով իր անվստահությունը և հակակրանքը Նիկոլի նկատմամբ, ով գերիների վերադարձի հարցը օգտագործում է իր և քայլիստ֊պատուհասների թիմը գովազդելու նպատակով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել