Armsport.am-ը գրում է․

Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Ժոզե Մոուրինյուն կգլխավորի «Ռոման»։

«Լավ մարզիչ ձեռք բերելը բավարար չէ հաղթանակների համար։ Ձեզ նաև խաղացողներ են պետք։

Նա շատ հեղինակավոր ու փորձառու մարզիչ է։ Եվ, ամենից առաջ, նա մարզիչ է, որը լավ գիտի Իտալիան։ Նշանակում է, ամեն ինչ շատ ավելի հեշտ է։

«Ռոման» բարդ մարտահրավեր է, բայց Մոուրինյուն իրեն լավ է դրսևորում դժվարությունների ժամանակ։ Ես՝ «Ռոմայի» երկրպագուների հետ միասին հույս ունեմ, որ Ժոզեն այնքան լավ կաշխատի, որքան «Ինտերում»»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել