Այսօր «Ոսկե դպրոցից» հայտնի Գևորգ Ջավախյանը կդառնար 20 տարեկան։ Հարազատները, ընկերներն ու մտերիմները հավաքվել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում միասին նշելու հերոսի ծննդյան 20-ամյակը։ 

Տանկի նշանառու օպերատոր Գևորգը մարտի դաշտում հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 20-ից հետո նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցրել տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չի լինում։ Տանկի կողքին կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ Հարվածից հետո զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։

Ոչ հմուտ բժիշկները, ոչ մայրական աղոթքը չեն փրկում Գևորգին. հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:

Նրա խոցված տանկը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել