Armenpress.am-ը գրում է․
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ռուսական Sputnik V պատվաստանյութի անվտանգության վերաբերյալ իր գնահատականը տալ հունիսի վերջին կամ հուլիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցում ասել է ԱՀԿ փորձագետ Մարիանգելա Սիմաոն:
«Մեր թիմը վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն Ռուսաստանում է և գնահատում է կլինիկական փորձարկումները: Եվ մայիսի 10-ից մինչև հունիսի առաջին շաբաթը մենք կսկսենք ստուգել արտադրությունը », - ասել է նա:
Ակնկալվում է, որ փորձագիտական խումբը կկարողանա գնահատել պատվաստանյութը հունիսի վերջին, բայց առավել հավանական է՝ հուլիսին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1051135.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել