Tert.amLife-ը գրում է

Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը, վերջերս մասնակցում էր ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծին, սակայն չհայտնվեց լավագույն եռյակում, թեև նախագծի մանկական եթերաշրջանում նա և եղբայրը՝ Բորյա Ադամյանը, 1 տարի առաջ հաղթել էին։ Նախագծում հաղթեց մեկ այլ հայուհի՝  28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը։

Tert.am Life–ն Անահիտի հետ զրուցել է հաղթանակից հետո եռյակում չհայտնվելու, ժյուրիի արձագանքի, մրցույթի արդարության, Սյուզաննայի հաղթանակի և նրա հետ հարաբերությունների մասին։

Անահիտն ասաց, որ ի սկզբանե հատուկ սպասելիքներ չուներ, ուղղակի շատ է սիրում երգել, որոշեց ևս մի անգամ ներկայանալ նախագծում։ Դիտարկմանը, որ մրցույթի մասնակցությունն արդեն իսկ ենթադրում է մրցութային տրամադրություն և որոշակի ակնկալիք, նա պատասխանեց․ «Բնականաբար, հաղթելու ակնկալիք կար, բայց թե՛ Լազարևի, թե՛ ժյուրիի մյուս անդամների կողմից արձագանքն այնքան մեծ էր, որ վերջում նույնիսկ հատուկ տխրություն չունեի, որ եռյակում չհայտնվեցի։ Իմ արդյունքից հետո նույնիսկ Տապալովն ասաց՝ ինչպե՞ս այդպես․․․ բոլորը սպասում էին, որ եռյակում կլինեմ։ Սպասելիքներ կային, բայց ես առաջին հերթին սիրում եմ հաճույք ստանալ նրանից, ինչ անում եմ։ Ուզում էի ինձ այստեղ էլ փորձել, բնականաբար, եթե հաղթանակ լիներ, ավելի լավ կլիներ»։

Երիտասարդ երգչուհին, որը ժամանակին հաղթել է նաև «Մանկական նոր ալիք» մրցույթում, ասաց, որ ժյուրիի անդամների կողմից շատ դրական արձագանքներ են եղել։

«Արձագանքներ շատ են եղել թե՛ շոուի ընթացքում, թե՛ առանձին նամակներով։ Նախագծից հետո էքսպերտներից շատերը սկսեցին հետևել ինձ Ինստագրամում։ Շատ բան մոնտաժ էր արվել, որովհետև իմ ելույթից հետո շատ երկար ժամանակ վեճ էր գնում, Լազարևը համաձայն չէր իմ քիչ բալերի հետ։ Լազարևն ու Տապալովը շատ ջղայնացած էին խոսում այդ մասին, թե ինչո՞ւ 91 բալ։ Ժյուրիի անդամներից մեկն ասաց՝ արտիստիզմը չբավականացեց, արդեն Բասկովը սկսեց վիճել, որ երբ երգիչը բարձր նոտա է վերցնում, այդ պահին չի մտածում արտիստիզմ ցույց տալու մասին»,– պատմեց նա։

Չնայած քիչ միավոր հավաքելուն և եռյակից դուրս մնալուն՝ Անահիտը շեշտեց, որ այս նախագիծն արդար է․ «Նախագիծը մեզ դուր է գալիս նրանով, որ շատ արդար է։ Բացարձակ ոչ մի տարբերություն չէր դրվում՝ հա՞յ ես, վրացի՞, թե այլ ազգի ներկայացուցիչ։ Տարբեր ազգի մասնակիցներ կային, բոլորի հարաբերությունները շատ լավ էին։ Ինչ վերաբերում է Սյուզիի հաղթանակին, նույնիսկ, էքսպերտներ էին ասում, որ հայերը, վրացիները բնատուր շատ լավ ձայն ունեն, մեր ազգերին հատուկ են տրված այդ լավ ձայնը, մելիզմները։ Հայերը ուժեղ էին վոկալով, լավագույն եռյակից երկուսն էլ հայ էին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել