Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի ընտրությունը: Թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը, որ գնան արտահերթ ընտրությունների:

Քվեարկության արդյունքներով` Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ, դեմ` երեք, ձեռնպահ՝ 75 պատգամավոր։

Հիշեցնենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել