Pastinfo.am-ը գրում է.

«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ»,- խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե այսօր ինքը և կինը ինչ պատվաստանյութով են պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Փաշինյանը տեղեկացրեց, որ փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի SputnikՎ-ով։

«Հույս ունեմ, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք», ԱԺ դահլիճում վարչապետի պաշտոնակատարիր խոսքը ծիծաղ առաջացրեց,- «Ուզում եմ հավաստիացնել, որ եթե մեր Առողջապխահության նախարարությունը համաճարակների կանխարգելման մարմինները թույլ են տվել որևէ պատվաստանութ, որ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ այդ դիսկուսից դուրս գալ, բոլորը լավ պատվաստանյութեր են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել