Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 21:25-ի սահմաններում BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի պայթելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել