Tert.am-ը գրում է.

Բրիտանական իրավապահ մարմինների աշխատակիցները երկու մարդու են ձերբակալել, որոնք ներխուժել էին Վինձորի թագավորական նստավայրի տարածք, որտեղ ներկա պահին բնակվում է Էլիզաբեթ II թագուհին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տարածքային բաժանմունքի հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին:

«29-ամյա մի կին և 31-ամյա մի տղամարդ, երկուսն էլ Լոնդոնից, ձերբակալվել են փակ տարածքում հայտնվելու կասկածանքով: Շարունակվող հետաքննության շրջանակում նրանց ազատ են արձակել»,- ասվում է ոստիկանական հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել