News.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են նախագահի աշխատակազմից:

Նախագահը նախևառաջ եղել  է պատերազմի հետևանքով տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր թաղամասի շինհարթակում, որտեղ ընթանում են փայտե կոնստրուկցիաներով արագ հավաքվող մոտ 140 առանձնատների տեղադրման աշխատանքները, հետաքրքրվել շինարարության ընթացքով ու բնակարանային կարիքներով։ Կարմիր շուկա համայնքի ղեկավարը ներկայացրել է նախագահին համայնքում առկա բնակարանային ապահովության խնդիրները՝ մասնավորապես նշելով, որ, ի հավելումն նախատեսված խմբերի, Կարմիր շուկայում վերաբնակվելու ցանկություն են հայտնել ևս մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել