News.am-ը գրում է․

Կորեական թերակղզու համար իրական սպառնալիք է ԱՄՆ-ն, որին առաջիկայում ճգնաժամ է սպասվում, եթե շարունակի «հին եւ հետամնաց» քաղաքականությունը, հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ-ի ԱՄՆ-ի հարցերով ստորաբաժանման ղեկավար Քվոն Չժոն Գինը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Գինի խոսքով՝ Բայդենը «բավականին մեծ սխալ է» թույլ տվել իր հայտարարություններում: Այժմ, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության ուղղվածությունը պարզ է, Փհենյանում «ստիպված են ձեռնարկել համապատասխան միջոցներ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ի դիվանագիտությունը միայն «բարեհունչ օրակարգ է» թշնամական գործողությունները քողարկելու համար, իսկ «ԱՄՆ-ին զսպելը»՝ սպառնալիքների դեմ գործիք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել