Armeniasputnik.am-ը գրում է.

Շենգավիթի ու Մալաթիայի թաղապետները գիշերային «ռազբորկային» չեն մասնակցել։ Նրանք պարզապես անցնելիս են եղել այդ տարածքով և տեսնելով, որ վիրավորներ կան, օգնել են նրանց հասցնել հիվանդանոց։ Sputnik Արմենիային այս մասին վստահեցրին Երևանի քաղաքապետարանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 1-ին, «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում` Թոխմախի գերեզմանատանը, կան վիրավորներ։

Ահազանգը ոստիկանությունում ստացել էին կեսգիշերն անց։

«Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին են ահազանգել, որ  իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի` հրազենային վնասվածքներով, 1 հոգի էլ դանակահարված։ 

Ըստ տեղեկությունների` վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետները։

Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է Դավիթ Կարապետյանը (համայնքի ավագանու ընտրություններին Մալաթիայում համակարգել է ՔՊ-ի շտաբի աշխատանքները), իսկ Շենգավիթ վարչական շրջանինը` Ռազմիկ Մկրտչյանը (ՔՊ կուսակցություն)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել