Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է bavarianfootballworks-ը։

Հաղորդվում է, որ լեհ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալը»։

Մյունխենյան ակումբը կարող է ամռանը 60 մլն եվրոյով բաց թողնել հարձակվողին, որպեսզի փակի բյուջեի ճեղքվածքը, որն առաջացել է կորոնավիրուսի ֆոնին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք ակումբներ հետաքրքրված են Լևանդովսկու ծառայություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել