Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ: 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սակայն այդ մասին օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեական միջավայրի  հակազդման բաժնում, որտեղ նյութեր են նախապատրաստվել և այն փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Տեղեկությունները, թե վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հնչել են կրակոցներ, իրականությանը չեն համապատասխանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել