Starnews.am-ը գրում է.

Տաղանդավոր դերասան Հարություն Մովսիսյանը միշտ փայլում է իր մարմնավորած դերերով, չնայած՝ «Որոգայթ» հեռուստանախագծից հետո նա մնաց Հովոյի կերպարի ազդեցության տակ և գուցե այնքան սիրվեց, որ արտիստին սկսեցին նմանատիպ դերեր առաջարկել:

Արտիստների անձնական և ընտանեկան կյանքը ոչ պակաս հետաքրքրում է հասարակությանը Հարությունն էլ բացառություն չէ, ում մասին անդրադարձերը վերջին շրջանում այնքան էլ բարի չէին:

Անցած տարին դերասանի և նրա ընտանիքի համար ծանր շրջան էր, կնոջ ̀ Գայանեի մոտ բժիշկները լյարդի չարորակ ուռուցք էին հայտնաբերել, առաջին վիրահատությունը կատարել էին Երևանում, այնուհետև նա քիմիաթերապիայի կուրս է անցել Մարսելում, որտեղ նրան խնամում էր դուստրը ̀ Լուսինեն: 

Հարություն Մովսիսյանը այս առիթով մեկ անգամ նշել է. «Քաղցկեղ է, շատ դժվար է, պայքարում ենք կյանքի համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել