Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ռուսական կողմը Հայաստանի վարչապետին՝ հնգօրյա ինքնամեկուսացման, լողանալու, սափրվելու, մազերն ու եղունգները կտրելու, այլ հիգիենիկ ու սանիտարական ներգործության ենթարկվելու պահանջներ չի ներկայացրել:
Ընդ որում, Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում այդ հանդիպումը վերնագրվել է իբրև «զրույց», այսինքն` ոչ թե հանդիպում, որտեղ քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այլ՝ պարզապես զրույց։ Փաստորեն ռուսական կողմից այս անմեղսունակի հետ Ռուսաստանի Նախագահի հետ հանդիպումները ձևակերպվում են «ընդունելություն», իսկ վարչապետի հետ՝ «զրույց»։
Ի դեպ՝ հանդիպման տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը «բարձր է գնահատում Ռուսաստանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերականգնման համար»։
Ենթագիտակցական հարթությունում նա շարունակում է մնալ 2016 թվականի իր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ Արցախում պատերազմի վերսկսման մեղավորն ու պատասխանատուն Ռուսաստանն է։
Հոսով ենք Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նրան վաղուց այլևս լուրջ չեն վերաբերվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել