Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» պարտվեց «Գրանադային» Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում: Հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց 1-2 հաշվով:

Նշենք՝ կատալոնացիները պատմության մեջ առաջին անգամ «Կամպ Նոու» մարզադաշտում պարտվեցին «Գրանադային»

Իսկ ընթացիկ մրցաշրջանում սա Ռոնալդ Կումանի թիմի համար միայն 4-րդ տնային պարտությունն էր:Մինչ այս կատալոնացիները պարտվել էին «Յուվենտուսին» (0-3) և ՊՍԺ-ին (1-4) Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև «Ռեալին» (1-3) Լա Լիգայի 7-րդ տուրում:

Կատալոնական ակումբը Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Բարսելոնան» և «Ռեալը» Լա Լիգայի ավարտից 5 տուր առաջ 2 միավորով են զիջում «Ատլետիկոյին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել