Armsport.am-ը գրում է․

«Ժետիսուն» Ղազախստան ֆուտբոլի առաջնության ութերորդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ զիջեց «Շախտյորին»։

Հանդիպումը, որը տեղի ունեցավ Տալդիկորգանում, ավարտվեց 1: 0 հաշվով ՝ հօգուտ հյուրերի: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն ամբողջական հանդիպում անցկացրեց հաղթող թիմի կազմում։

Արդյունքում, «Հանքափորները» երրորդ հաղթանակը տարան առաջնությունում և 12-րդ տեղից բարձրացան 11-րդ հորիզոնական, իսկ տանտերերը կրեցին վեցերորդ պարտությունը և, իրենց ակտիվում ունենալով մեկ միավոր, 14-րդ տեղում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել