Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան ու ավագ Սերխիո Ռամոսը պատրաստ է շարունակել խաղալ մադրիդյան ակումբում: Ավելին, 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է գնալ աշխատավարձի կրճատման: Այդ մասին հայտնում է ABC-ն:

Սերխիո Ռամոսը բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ՝ առաջ քաշելով իր պայմանները: Նոր պայմանագիրը պետք է գործի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Աշխատավարձը կարող է կրճատվել 10%-ով:
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ մեկ տարով, սակայն խաղացողին առաջարկվել է իջեցնել աշխատավարձը 20%-ով: Ռամոսը հույս ունի կնքել երկու տարվա կամ 1+1 տարբերակով պայմանագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել