Մեր աշխարհը չափազանց հարուստ է և բազմազան։ Տարբեր երկրների մշակույթները, ավանդույթներն ու սովորույթները կարող են զարմացնել անգամ ամենազարգացած ճանապարհորդին։ Սակայն, միաժամանակ, գոյություն ունեն ավանդույթներ, որոնք ոչ միայն զարմացնում են, այլև վախեցնում են։

Ոտքի չափսի փոքրացում

Այս արտասովոր ավանդույթը գոյություն ուներ Չինաստանում հնագույն ժամանակներից ի վեր։ Տեղի գեղեցկության ստանդարտներին համապատասխանելու համար աղջիկների ոտքերը վաղ մանկությունից փաթաթում էին ձիգ վիրակապերով, որպեսզի դրանք չաճեն։

Բանն այն է, որ ըստ չինացիների՝ որքան փոքր է աղջկա ոտքը, այնքան գրավիչ հարս նա կլինի։ Մեծ ոտքերով աղջիկները ծաղրի էին ենթարկվում։ Ցավոք, առողջության մասին ոչ ոք չէր մտածում։

Ամուսնություն կոկորդիլոսի հետ

Մեքսիկայում յուրահատուկ ավանդույթ գոյություն ունի։ Տեղի քաղաքների քաղաքապետերը պետք է ամուսնանան կոկորդիլոսների հետ։ Ավանդույթի իրականացման համար անգամ գումար են հավաքում քաղաքի բոլոր բնակիչները։

Յուրաքանչյուր ցանկացող կարող է և պետք է խթանի այդ արտասովոր միության կազմմանը։ Ի դեպ, դա ամենամյա ծիսակատարություն է։ Հենց այդ պատճառով էլ քաղաքապետի մի քանի տարի պաշտոնավարման ընթացքում նա մի քանի կոկորդիլոս-կին է ունենում։ Համարվում է, որ իգական սեռի կոկորդիլոսները ջրի արքայադուստրերն են, և եթե նրանց հետ ամուսնանան, ապա քաղաքի ձկնորսները տարվա ընթացքում լավ որս կունենան։

Երեխայի «եփում»

Երեխաներին առնչվող այս արտասովոր ավանդույթը գործել է հնում Ռուսիայի տարածքում։ Երեխաներին, որոնք ինչ-որ հիվանդությամբ էին տառապում, տեղավորում էին նոր տաքացած վառարաններում, որպեսզի նրանք «հասունանային»։

Համարվում էր, որ եթե երեխան ծնվել է ժամանակից շուտ կամ հիվանդություններով, ապա բավականաչափ չի զարգացել մոր արգանդում։ Իսկ վառարանը հնում համարվում էր յուրօրինակ սուրբ վայր, և դրա օգնությանը հաճախ էին դիմում։ Այլ կերպ՝ վառարանն ասոցացվում էր պտղաբերության հետ։ Եթե այն կարողանում էր հացը հասունացնել, ապա կկարողանար հասունացնել նաև երեխային։ Որոշ խուլ գյուղերում այս պրակտիկան գործում է մինչ օրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել