Այս ապիկար, հիմար ու տգետ ապուշները այս անգամ որոշեցին փչացնել հայ-հնդկական հարաբերությունները եւ իրենց չհաշվարկված քայլով՝ Գանդիի արձանի հապճեպ տեղադրմամբ, սկիզբ դրեցին մեր երկու ժողովուրդների միջեւ առկա դարավոր բարեկամության տակ ականապատման խիստ վտանգավոր գործընթացին։
Այ տհասներ,
1. Ակնհայտ է, չէ՞, որ Գանդիի արձանը Հայաստանի առկա իրավիճակում իր սիմվոլիզմով ավելի շատ իրեն Գանդիի տեղ դրած դավադիր վիժվածքի, քան բարեկամ հնդիկ ժողովրդի մեծարումն էր։
2. Եթե ուզում էիք հնդիկ ժողովրդին մեծարեիք, ինչու՞ չգտաք առավել ընդունելի լուծում։
3. Հանրային կարծիքի ճիշտ ձեւավորման վրա ո՞վ պիտի աշխատեր։
4. Դուք բացառիկ ապուշ եք, քանզի փչացրել եք հարաբերությունները ոչ միայն Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել, այլեւ Պեկին-Դելի-Իսլամաբադ եռանկյան բոլոր կողմերի հետ։
5. Մոտ երկու հազար հնդիկ ուսանողները մեր բուհական համակարգի լրջագույն ձեռքբերումն են։ Ո՞նց եք պատրաստվում հարթել ձեր եփած շիլա-շփոթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել