Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել «իր հարևաններին սպառնալու համար անհիմն ռազմական կուտակման պրակտիկան»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ԵԽ-ի հրապարակած բանաձևի նախագծին:

«Եվրախորհրդարանը Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարևաններին սպառնացող անհիմն ռազմական կուտակման և սպառնալիքի պրակտիկան, դադարեցնել բոլոր սադրանքները և հետագայում ձեռնպահ մնալ նման գործողություններից ՝ լարվածությունը թուլացնելու համար»,-ասվում է փաստաթղթի նախագծում:

Եվրախորհրդարանականները չորեքշաբթի օրը քննարկում են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Քննարկումները երեք հարցի շուրջ են. Իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանի մոտ, Ալեքսեյ Նավալնիի գործը և չեխական Վրբետիցայի շուրջ սկանդալը: Բանաձևի ընդունումը սպասվում է հինգշաբթի օրը ՝ լիագումար նիստի արդյունքներից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել