Armenpress.am-ը գրում է․

Կյանքի 91-րդ տարում մահացել է «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամ, լեգենդար տիեզերագնաց Մայքլ Քոլինզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Քոլինզի ընտանիքի անդամների հայտարարությանը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի հայրը, պապիկը կյանքից հեռացավ քաղցկեղի հետ պայքարից հետո»,- ասված է հայտարարությունում:

Մայքլ Քոլինզը 1969թ. եղել է «Ապոլոն-11» տիեզերանավի օդաչուն և Նիլ Արմսթրոնգի ու Բազզ Օլդրինի հետ միասին կատարել է մարդկության պատմության մեջ առաջին վայրէջքը լուսնի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել