News.am-ը գրում է․

Կորոնավիրուսային վարակով երկու հղի հին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր կարծիքով, եթե նրանց բարեկամները, ովքեր որ ռիսկի խմբի մեջ չեն ներառված, պատվաստված լինեին, այդ հղիները նման ծայրահեղ վիճակում չէին հայտնվի», - ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով, հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ պետք է պատվաստվեն, որպեսզի հանրային իմունիտետ ձեւավորվի եւ «ցտեսություն ասենք այս համընդհանուր արհավիրքին»՝ կորոնավիրուսի պանդեմիային: Այդ իսկ պատճառով որոշվել է ընդլայնել պատվաստվող քաղաքացիների շրջանակը եւ հանել տարիքային սահմանափակումները. Այժմ 18-ից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել:

Ավանեսյանի խոսքով, կորոնավիրուսի պանդեմիայի յուրաքանչյութ ալիքի հետ հիվանդության ծանրությունը բարձրանում է, ծանր դեպքերի թիվը ավելանում է, զանազան շտամներ են շրջանառում, եւ պետք է օր առաջ կանխել հիանդության տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել