Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գործով դատական նիստը:

Նրան մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ խուլիգանություն, որը  զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ըստ մեղադրանքի համառոտ նկարագրի՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել  այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։

Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ գործն առնչվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի վերաբերյալ պարզաբանում էր տվել Ալեն Սիմոնյանը և հայտնել. «Ի պատասխան իմ հասցեին հնչեցված հայհոյանքին՝ գլխով ջարդել եմ Արթուր Դանիելյանի քիթը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել