Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասաց համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չմեկնաբանեց այդ տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել