Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների փաթեթը՝ 79 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք որ նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման հետևանքով տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում,ինչպես նաև առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար:

Խորհրդարանը 79 կողմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն ու կքվեարկվեն 24-ժամյա ռեժիմով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել